* * *

Ապրում ենք՝ ոտքի տակ չզգալով երկիրը,

Ու չեն լսվում տասը քայլից մեր խոսքերը,

Իսկ անդ, ուր բավ է անգամ կես շշուկ,

Կրեմլանիստ լեռնցուն են հիշում։

Իր հաստ մատներին՝ հանց ճիճու, ճենճայուղ է,

Բառերը՝ փթանոց ծանրոցներ, ուղիղ են,

Ժպտում են բլոճակերպ աչքերը,

Ու փայլփլում են նրա ճտքերը…

Նրա շուրջ բարակվիզ առաջնորդախումբ է,

Ծառայամիտ կիսամարդկանցով խաղում է.

Ով՝ սուլում, մլավում է, ով՝ թնկթնկում…

Եվ միայն ինքն է հռփում, մատ տնկում։

Հանց պայտին՝ մեխում է հրամանաշարքեր.

Ում՝ շեքին, ճակատին, ում՝ ունքին, ում՝ աչքին…

Իր ցանկացած պատիժ – «մորու»  պես է

Ու մի լայն կրծքավանդակ է օսի։

* * *

Թե՛ Շուբերտը՝ ջրում, թե՛ Մոցարտը՝ թռչներգում,

Թե Գյոթեն՝ սուլելով ոլոր արահետում,

Թե Համլետը՝ վախլուկ քայլքի հետ՝ մտքերում՝

Սրտի զարկն ամբոխի համրում էին, հավատում։

Գուցե և մինչ շուրթեր՝ շշուկն արդեն ծնվել էր,

Ու դեռ ոչփայտանյութ՝ տերևներն են պարել…

Եվ ամենն, ինչ մեզ մեր փորձը նվիրել է,

Մինչ փորձը մեր արդեն իսկ ունեին կերպարներ։

թարգմ. Գևորգ Գիլանց

Advertisements