Գիլանցի գրատարածք

«Ars-մետա» շարքից

Advertisements

Թաղված բազմահունչ
«իզմ-ություն»-ներում,
իմաստուն գրքերում,
բազմիմաստ տողերում
Կյանքն էի որոնում…
Մինչդեռ նա եկել էր հուշիկ,
ու կանգնել շվարած…
Կամացուկ ծվարեց
Հորս բերած ծիրանների մեջ։
Ծիրանի բույրը տարածվեց,
սակայն ինչ-որ բան էն չէր…
Խույս տալով իմ հոտոտելիքից՝
ծիրանի բույրը գնաց համբուրվեց մեղվաճանճի հետ…
Իսկ ես, կտրվել թվայնացված
«իզմ-ություն»-ներից,
ուզում էի ծիրան վայելել…
— Ինչ-որ անհամ են,- ասացի հորս, որ եկել էր
ու կանգնել շվարած…

Advertisements