Գիլանցի գրատարածք

Աշխարհի ու մշակույթների մասին

Advertisements

Ըստ իս՝ փակ մշակույթները բնականորեն առաջացած այն մշակույթներն են, որոնք սերտորեն շաղկապված են տեղանքի, լեզվական առանձնահատկությունների, կրոնի և էթնոկենսաձևի հետ: Որպեսզի ասելիքս քիչ թե շատ պատկերավոր լինի, բերեմ հենց դիլիջանյան բնության հուշած օրինակը. խոտը (փակ մշակույթ), որ քիչ առաջ տրորում էի, դարերով աճել է այստեղ, ունի ծլարձակման, ծաղկման ու աճի որոշակի պարբերականություն, սնվում է սեփական արմատներով մայր հողից: Բույսերից շատերը (ամենաարժեքավորները) այլ տեղանքում ուղղակի չեն աճում, չեն հարմարակվում (ադապտացվում), իսկ նրանք, որ մի կերպ կպչում են, այնքան են էափոխվում, որ կորցնում կամ փոփոխում են իրենց նախկին առանձնահատկությունները: Հայերն ու հայ մշակույթը՝ ձեզ օրինակ, զուգորդումներ՝ որքան ուզեք…

Advertisements