սուսուփուս կարդալու տեղ
23.08.2014
Գիլանց Հրապարակախոսություն Թողնել մեկնաբանություն
–Մենք ընդհանրապես շատ հզոր, ներունակ ու ճկուն լեզու ունեք՝ բազմաթիվ լեզվաշերտերով ու բարբառներով, բայց գրական մոդան թելադրում է գրել տուտուզիկ-մուտուզիկների մասին, թանձր ծխով տարված գերխելամիտ մտահանգումներով… Իսկ հողն այսօր ջրողը, կամ ջուր չունեցող գյուղացին բերնին երգ չունի, եղածն էլ մշակող չկա… Մոդա, սիրելիս, մոդա… «Սատանայի փաստաբանը» ֆիլմում մի հրաշալի կտոր կա, որտեղ փաստաբանն ասում է՝ «Մեկ է, փառասիրությունն իմ սիրելի մեղքն է»։ Մեզ մոտ այդ բառերը նա կարող էր գործածել ամեն քայլափոխի …