Մայրս ասում էր. որ շատ տպավորվող եմ եղել։
Մայլի երեխեքի, գրեթե բոլորի, «գլանդները» հանում էին։ Երևի աշուն է եղել, կամ գարուն։ Դե մենք էլ ամբողջ օրը՝ կռիվ-կռիվ, չլիկ-դաստա, շիլբաթ, յոթ-քար… Ամբողջ օրը ցեխաջրերում…
Մի խոսքով, միայն ես եմ եղել, որ ընդամենը մի թեթև կարմրած կոկորդ եմ ունեցել, կամ էլ ոչ մի նման բան չի եղել, բայց քանի որ անընդհատ լսել եմ, որ Աշոտի, կամ ասենք Գեղամի «գլանդները» լցվել են ու բժշկի են տարել, վազել եմ տուն ու մորս ասել, որ իմ կոկորդն էլ է ցավում, որ իմն էլ հանեն։
Հետո հիշում եմ, որ մայրս բժիշկ կանչեց։ Սպիտակ խալաթով էր։ Մեր հին մեխիորի գդալը կոկորդս մտցրեց ու ասաց. «Վերջ, էլ չունես, ապելացի արինք ու գլաններդ հանեցինք»։
Դրանից հետո ես էլ «անգինա» չընկա ու «գլաններս» էլ մինչև հիմա էլ տեղում են, բայց Սուսան տոտան ասում է, որ ինձնից մի տաս-տասնհինգ տարի մեծ հարևան աղջիկներից միայն Զվոն է «օպերացիա»-ին «ապելացի» ասել։
«ԱՊԵԼԱՑԻ»
05.12.2018