«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


Սենց էլ բա՞ն…
Էս հսկաները խելոք
Կյանքներս կերան
Ծովից-ծով Հ… տանելով
Ու ետ բերելով ծարավ…
Անվերջ վազքի հետ՝ մայելով,
Ձգլվզած դեպ երկինք,
Զառանցում, կանչում ենք կրկին.
— Հառա՜ջ, դեպի Ծովից-ծով,-
Դրախտում գոյելով սովից-սով…

Ու քանի դեռ ճամփեքին էինք՝
Ծարավ, հուսաբեկ ու անտեր,
Տերովներին տուն արին.
Մթնել էր, ժամն էր գելի…

Ու մենք խուռներամ կանգնեցինք՝
Ձգլվզած դեպ երկինք…
— Էդ է,-վերից ասացին,-
Էդպես կլինի քանի դեռ
Ո՛չ գել եք դառել,
Ո՛չ էլ տեր…

Advertisements

ՑՈւԼԻ ԵՐԳԸ

Թողնել մեկնաբանություն


Ես իմ ողջ կյանքում միայն բանել եմ,
Տիրոջս կամքը լուռ կատարել եմ,
Ողջ չարքաշ կյանքում — գարշահոտ գոմում ՝
Իմ իսկ կեղտի մեջ ծղոտ եմ ծամում։

Հիմա ասում են ազատ ես, գնա՛,
Գլուխդ պահիր, ո՜նց կուզես մնա…
Ո՞նց թե ազատ եմ, գլուխ չեմ հանում,
Ազատ կյանքն ի՞նչ է, չեմ էլ հասկանում.

Որ ազատ եղա՝ ինձ ո՞վ կլծի,
Որ ազատ եղա՝ ինձ ո՞վ կծեծի…

Չէ՜, իմ ինչին է ազատ ապրելը…
Գերադասում եմ ծղոտ ծամելը,
Գարշահոտ գոմում մի կերպ քնելն
Ու տխուր-տրտում հոգոց հանելը։

Թող որ ինձ կթեն՝ թեկուզ և  ցուլ եմ,
Նույնիսկ կծնեմ՝ թեև  ամուլ եմ,
Լու՛ծ դրեք մեջքիս՝ ես դեռ ամուր եմ…
Մենակ իմանամ, որ դեռ տեր ունեմ…

Չէ՜, չեմ լսելու ազատամիտին,
Կաշիս սովոր է դալար ճիպոտին…
Օրհնված լինեն տիրոջ ձեռքերը
Եվ այդ ձեռքերից ծնված վերքերը։

20.09. 1991 թ.

«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


Ներկապնակը շոյում էր քիմքը։
Լույսը խուտուտ էր տալիս, ու երկինքը
հալվում էր որպես երգ,
որ լցվում երակներ,
թանձրանում, դառնում էր ծաղկաթերթ,
ու կպչում կտավին՝ որպես փերթ։
Թուլացած նյարդը թառեց լույսի մեջքին.
թռիչքը՝ Օմեգա-Ալֆա, Ալֆա-Օմեգա… հոգնեցրել էր,
ու քնեց սուրճի կումի մեջ։
Այս ամենին անտեղյակ՝ նա մոտեցավ կտավին
ու թողեց մատնահետք ՝ «Ա.Ղ.»։
Այս ամենը միահյուսվեցին ու…
դարձան երկրի ԱՂը՝
ԾԱՂԻԿ։

Արա Ղևոնդյան Ara Ghevondyan — Արա Ղևոնդյան Ara Ghevondyan Ара Гевондян — Веб-альбомы Picasa

Թողնել մեկնաբանություն


Newer Entries

%d bloggers like this: