«Մանկություն» շարքից

Թողնել մեկնաբանություն


Ծառերը…

Հսկա, երկնաքեր…

Վերում երկինքն էր՝

Նոթերը կիտած-մռթնած…

Սոճիների ծայրերը

Խուտուտ էին տալիս խոժոռված

Երկնքի ոտնաթաթերը։

Գերանաշեն, անմեխ էին

Տայգայում ծվարած տները…

Հաստատ հիշում եմ՝ կին էի.

Սարաֆան էր հագինս՝

Ասեղնագործ ու ճերմակ։

Տղա ¨ աղջիկ՝ թ¨անցուկ

Շրջում էինք փողոցում,

Երգում, իրար ձայնակցում,

Տնից տուն էինք անցնում…

Հետո բացվեց ինչ-որ դուռ…

Հետո մռայլ սենյակ էր,

Ուր մազախռիվ, արջակերպ

ինչ-որ դեմք էր գոռում…

Հետո շողշողաց կացնի շեղբն ու…

Տաքացավ ճակատս…

Անկամ թուլությանս միջով

Աշխարհը հալվեց, թուլացավ,

Ու իրար լուծվելով՝ հոսեցինք

Ես, կացինը, ծառերը, ձյունը, ար¨ը…

Հետո արթնացա մեր տան մեջ.

Աշխարհը մասամբ պնդացել,

Մասամբ դեռ հոսում էր,

Կլանում էի

Մորս կաթի հետ…

Advertisements

Մարինա Կուլակովա

Թողնել մեկնաբանություն


Սերգեյ Նադեև

Թողնել մեկնաբանություն


Երբ ես լինեմ ծեր
ու քիչ-քիչ
դեմքս մգլի, կնճռոտվի
հանց չամիչ,
ինձ կսիրի
ոսկեգույն աչքերով մի աղջիկ։

Թռչելով ինձ մոտ կմտնի
գոտիով բարալիկ իրանը կապած։
— Բարի լույս,-
կասի ինձ,
ու վարդագույն պստիկ ականջով
կսեղմվի իմ ուսին։

Անհարմար կզգամ
իմ արդեն ծեր լինելուց,
իր ջահել կտրուկ ժեստերից…

— Բարդիները ծաղկում են։
«Ծաղկաթափ են լինում,-
կուղղեմ ես,- ու ես էլ
գրեթե բարդի եմ…»։
— Չէ՛, իհարկե չէ՛,
դու բոլորովին էլ ծեր չես…-
ու այտիս փոսիկին դիպչելով՝
կշարժի մատիկը,
ինչպես նախշի միջով։

Կհիշեմ իմ գրած գործերը հին,
կհիշեմ իր նման աղջկան
ու ինձ՝
այն ջահել օրերին՝
խրոխտ ու անկապ։

Երևի ինչ-որ բան զգալով
ինձ կասի.
— Երազիս
մորու դաշտում
ինչ-որ մեկը մոտոցիկլ էր քշում,
ու կարմիր էին ակները,
որ սև էին նախկինում…

Կշրջվի։
Կկատակեմ անհաջող.
«Եթե մեծ լինեիր այնքան,
որքան ես էլ պիտի փոքրանամ՝
կամուսնանայի քեզ հետ»։

Ու աղջիկն ինձ կասի կամացուկ.
— Չէի սիրի քեզ այդ ժամանակ։

«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


Թաղված բազմահունչ
«իզմ-ություն»-ներում,
իմաստուն գրքերում,
բազմիմաստ տողերում
Կյանքն էի որոնում…
Մինչդեռ նա եկել էր հուշիկ,
ու կանգնել շվարած…
Կամացուկ ծվարեց
Հորս բերած ծիրանների մեջ։
Ծիրանի բույրը տարածվեց,
սակայն ինչ-որ բան էն չէր…
Խույս տալով իմ հոտոտելիքից՝
ծիրանի բույրը գնաց համբուրվեց մեղվաճանճի հետ…
Իսկ ես, կտրվել թվայնացված
«իզմ-ություն»-ներից,
ուզում էի ծիրան վայելել…
— Ինչ-որ անհամ են,- ասացի հորս, որ եկել էր
ու կանգնել շվարած…

Տագնապ

Թողնել մեկնաբանություն


Տագնապ՝
Գիշերվա կեսին.
Թռչունները չվեցին
Ու տեղը, ուր նրանք պիտի հասնեն,
Ջնջել են քարտեզից…

Տագնապ՝
Գիշերվա կեսին.
Թռչունները չվեցին,
Որ ետ գան, ասեն՝ «pardon,
Եկանք՝ մեր բները վաճառենք,
Էստեղ ագռավներն ու ցիները շատ են,
մենք գնում ենք»…

Տագնապ՝
Գշերվա կեսին.
Թռչունները օրերիս շարանի հետ եկան,
Որ ասեն` «mersi, քարտեզագիր,
Մենք գնացինք…
Ու անտես մի ձեռք անընդհատ ջնջում է
Տունը….
Ճանապարհը…
Ուղենիշները…
Ու գրում է՝ «տագնապ,
Տագնապ՝ գիշերվա կեսին»…
15. 02. 2000 թվական

Կյանք էր…

Թողնել մեկնաբանություն


Կյանք էր… Ապրում էր
Սիրտը բաց, կուրծքը՝ կրքոտ,
Երկինքը երկրին կապում էր
Սիրո, տարփանքի ջլերով,
Մեղքերի բոցում շիկանում էր,
Զղջման հնոցի մեջ հալչում,
Ձուլվում, դառնում լար ու հնչում էր
Որպես աղոթք մշտարթուն…

Նա մեկ սուրբ էր, մեկ՝ անառակ՝
Կենաց տարերքից խենթացած,
Իր ձայնը երկինք հասնում էր,
Սրբերինն ընկնում էր ցած՝
Էդպես էլ տեղ չհասած…

Իսկ հետո X ժամանակն էր…
Նա եկավ՝ մեղավոր ու անմեղ…
Իր բաժինը գրկած` հեռացավ
Չանելով ծանր ու թեթև,
Կենսախինդ, սեթևէթ,
Կրծքին մի թիթեռ՝
Կայտառ,
Որ փրկեց նրան X ժամին,
Զի թևերին աղոթք էր
Գործված տառ առ տառ՝
«Կյանք էր… Ապրում էր
Սիրտը բաց…»։

«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


Սենց էլ բա՞ն…
Էս հսկաները խելոք
Կյանքներս կերան
Ծովից-ծով Հ… տանելով
Ու ետ բերելով ծարավ…
Անվերջ վազքի հետ՝ մայելով,
Ձգլվզած դեպ երկինք,
Զառանցում, կանչում ենք կրկին.
— Հառա՜ջ, դեպի Ծովից-ծով,-
Դրախտում գոյելով սովից-սով…

Ու քանի դեռ ճամփեքին էինք՝
Ծարավ, հուսաբեկ ու անտեր,
Տերովներին տուն արին.
Մթնել էր, ժամն էր գելի…

Ու մենք խուռներամ կանգնեցինք՝
Ձգլվզած դեպ երկինք…
— Էդ է,-վերից ասացին,-
Էդպես կլինի քանի դեռ
Ո՛չ գել եք դառել,
Ո՛չ էլ տեր…

Older Entries Newer Entries

%d bloggers like this: