«Ars-մետա» շարքից

Թողնել մեկնաբանություն


Ներկապնակը շոյում էր քիմքը։
Լույսը խուտուտ էր տալիս, ու երկինքը
հալվում էր որպես երգ,
որ լցվում երակներ,
թանձրանում, դառնում էր ծաղկաթերթ,
ու կպչում կտավին՝ որպես փերթ։
Թուլացած նյարդը թառեց լույսի մեջքին.
թռիչքը՝ Օմեգա-Ալֆա, Ալֆա-Օմեգա… հոգնեցրել էր,
ու քնեց սուրճի կումի մեջ։
Այս ամենին անտեղյակ՝ նա մոտեցավ կտավին
ու թողեց մատնահետք ՝ «Ա.Ղ.»։
Այս ամենը միահյուսվեցին ու…
դարձան երկրի ԱՂը՝
ԾԱՂԻԿ։

Advertisements

Արա Ղևոնդյան Ara Ghevondyan — Արա Ղևոնդյան Ara Ghevondyan Ара Гевондян — Веб-альбомы Picasa

Թողնել մեկնաբանություն


Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է

1 մեկնաբանություն


Հոգեւոր ազատամարտը դեռ առջեւում է | ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ.

Չնայած նորահայտ բազմաթիվ հոսանքների՝ Ռուսաստանն ուներ և պահեց իր հզոր գրական դպրոցը, ավանդույթները։ Հիմա այնտեղ զարթոնք է։ Այստեղ էլի գալիս ենք իրական ու թվացյալ անկախանալուն. հինը դեն նետեցինք, ասացինք՝ «սովետական է» ու հրաժարվեցինք… Դե մեր նորաստեղծ գրական «դպրոցն» ինձ ցույց տուր… Գուցե համաձայն չես, բայց դաշտում երևացողը արմատազուրկ, մեկուսացած մերձգրական ճահիճ է՝ հավակնոտ, եսակենտրոն, սուբլիմատիվ… Ի՜նչ սպասես գրական այն «դաշտից», որտեղ մի կողմից լպիրշություն է, մյուս կողմից՝ գորշություն… Որտեղ գրական դաշտի մի թևում ջահելներին ասում են, թե՝ «հանգ ու չափով «դասական» բանաստեղծության հաջորդ՝ ավելի բարձր փուլը՝ վերլիբրն է՝ ազատ բանաստեղծությունը (հարկ լինի կապացուցեմ, որ այդպես չէ, և չի՛ կարող լինել), իսկ մյուս խմբակում ոգեշնչում են գրել՝ ոնց ուզում ես, մենակ մեջը «տաբու ջարդող» հայհոյանք, զազրանք կամ պղծություն լինի… Առաջիններն իրենց համարում են «կենդանի դասական», իսկ երկրորդները՝ «պերեդավոյ», ու իրենց համարում են վաղվա դասկաններ։ Հո իզուր չէ՞, որ մեր «պերեդավոյները» հալածյալ Չարենցի կերպարը (ոչ թե Չարենցի գրականությունը) երկար ժամանակ չէին թողնում իջնի պատվանդանից, իսկ հետո փորձեցին գցել պատվանդանից ու տեղն իրենք բարձրանալ…
Խմբակներից մեկում գրողի դերը գերագնահատում են, մյուսում՝ թերագնահատում։ Այնպիսի լրջությամբ են ինչ-որ «տեսություններ» բստրում, ասես իրենցից առաջ ոչ փիլիսոփաներ են ապրել, ոչ տեսաբաններ, ոչ գրողներ, ոչ … Բնականոն, հավասարակշռված մոտեցումն արտաքսված է։

— Իսկ որն է այդ մոտեցումն ըստ քեզ։

— Կիսում եմ հայտնի այն տեսակետը, թե գրողը (հատկապես՝ բանաստեղծը) լեզվի գործիքն է՝ կամերտոնը։ Որպես կամերտոն՝ նա չի կարող չարձագանքել հնչող կենդանի լեզվին։ Արձագանքելով՝ նա հընթացս մշակում փոխում է լսածը… Իսկ եթե հրապարակավ տարփողվող այդ «լեզվագործիքի» հոգին պարզունակ, ծանծաղ ու գռեհիկ է, եթե նա տեսակազուրկ ու անսկզբունք է, ճաշակը՝ ցածր, ինքը՝ թերուս, ապա հասկանալի չէ՞ թե ինչպե՛ս նա կազդի լեզվի վրա… Հազարվեցհարյուրամյա ոսկեղնիկ գրավոր լեզվից հետո ունենալ ինչ-որ ռաբիզաբազառային կիսատպռատությո՞ւն….
Բայց սա վատթարը չէ։ Այս «դպրոցների» հիմադիրները հասցրել են «բուծել» երիտասարդ էպիգոնների մի բանակ, որտեղ ավագների վատ պատճեների քանակությունից սիրտդ խառնում է, ասես երկու-երեք դիմակի դիմակահանդես ես եկել, ուր դեմք ունեցողների մուտքն արգելված է։ Իսկ դեմք ունեցող անհատներ, փառք Աստծո, դեռևս ունենք, առավելապես՝ արձակում։
Բայց իրականում այդ երիտասարդները զոհ են։ Շատ կցանկանայի, որ նրանցից գոնե մի երկուսը ուշքի գան, սեփական դեմքը գտնելու ելնեն։ Իսկ նրանց «վարպետ»-դահիճները չեն էլ գիտակցում իրենց արարքի ողջ պղծությունը…

Պատմավածք, որ կարևոր է ինձ համար…

Թողնել մեկնաբանություն


Այստեղ շատ կարևոր մի պատմվածք ունեմ, որ մասին հետս շատ են վիճել…

Բայց չեմ պատրաստվում ոչ մի բառ փոխել, թեև ընկերներս անընդհատ դա են պահանջում…

Newer Entries

%d bloggers like this: