Ես մտել եմ վայրի գազանի վանդակը,

Անուն ու պատժաչափս դաջել բարաքում։

Ապրել ծովափին, խաղացել եմ ռուլետկա,

Չգիտես ում հետ՝ ճաշել Ֆրակով։

Սառցադաշտից աշախարհի կեսն եմ տեսել,

Երեք անգամ խեղդվել եմ, երկու անգամ՝ փորթվել։

Լքեցի երկիրը, որն ինձ սնուցել էր,

Ինձ մոռացածներից քաղաք կկերտվի։

Շրջել եմ հոների ձայներ հիշող դաշտում,

Հագել՝ ինչ նորից էր դառնալու նորաձև,

Գարի եմ ցանել, ձյութել գոմի կտուր,

ու չեմ խմել երևի թե միմիայն չոր ջուր։

Պահնորդի սևապողպատ բիբն է երազներումս,

Անփշրանք լափեցի հացն արտաքսումի։

Ոռնոցից զատ ինձ թույլ տվի բոլոր ձայները,

Անցել եմ շշուկի։ Հիմա քառասուն եմ։

Ի՞նչ ասեմ կյանքից, որ պարզվեց երկար էր։

Լոկ վշտի հետ ունեմ համերաշխություն։

Ու քանի դեռ բերանս չեն ծեփել կավով,

այնտեղից կհնչի լոկ շնորհակալություն։