Կարող էր՝ չծնվեի աշխարհում,

Կարող էր… Փառքդ շատ Տեր իմ,

Հիշում անցյալի դեմքերն ու

Արցունքոտվում են այտերն իմ։

 

Ծննդյան ձյունե առավոտ.

Վաղնջական մի աշխարհ՝

Ծխացող վառարան, նամահոտ՝

Տներում՝ ցրտից դողահար։

 

Քաջության բիբերում սարսափի

Սուր հատիկ էր մաղվում ու ծակում,

Արյունոտ դրոշներն ու սպիտակ

Ձնաբուքն էին զարկում ապակուն։

 

Ձյունաթաղ էին բոլոր չափումները,

Սառը բուք, կրակոց ճակատին,

Զառիթափ բլուրներ, ուր ոտքերդ

Սառցաճում էին խրամատին։

 

Ինչ-որ տեղ այս ամենը եղել է

Ու դեռ կմնա դարեդար,

Շտրաֆբատի սև այս տողերը

Տպված են ճերմակ ձյան վրա։

 

Մոտենում է կյանքի ավարտը

Ձյունաթաղ հարձակմամբ… Երազում…

Լի բերան խմվել է գավաթը,

Չնչին մնացորդ է թասում։